Դժվար է հասկանալ, հավատալ կամ պատկերացնել, որ մեր Գեղարդը մաս֊մաս կտրտվում ու նվիրաբերվում է
Հարությունն Մանսուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տարիներ շարունակ մի աննամուս հարց էր ինձ տվայտում. ինչու Էջմիածնում պահվող մեր Գեղարդը չեն հանձնում փորձաքննության։ Հնարավոր պատասխանից այսօր վախեցա։
Վիեննայում պահվող գեղարդը 3 տարի առաջ ամենաժամանակակից փորձաքննությունն է անցել և բոլոր մանրամասներով նկարագրված է թանգարանում, թե որ շերտը որ ժամանակաշրջանի է. մեջտեղի մեխանման հատվածը մոտ 2000 տարեկան է, որը, կարծեմ, 6֊րդ դարում ստացել է դաշույնանման տեսք ու պատվել է արծաթով, իսկ ոսկե միջնամասը մոտ 1000 տարվա է։ Թանկարժեք քարերով ոսկե խաչն էլ որպես սուրբ մասունքի թաքստոց պատրաստվել է Կառլ 1֊ի օրոք՝ 14֊րդ դարում, պահվել է Կառլշտայնում և այդուհետև միշտ եղել է գեղարդի հետ՝ վաճառվել է, գողացվել, վերադարձվել...
Անգնահատելի այս ճոխությունները միայն շրջանակն են այն ժանգոտած մեխանման հատվածի, որը հենց իրական արժեքն է։
Դժվար է հասկանալ, հավատալ կամ պատկերացնել, որ մեր գեղարդը մաս֊մաս կտրտվում ու նվիրաբերվում է»։