Պաշտոնական․ Ջանլուիջի Բուֆֆոնը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
Թուրինի Յուվենթուսի ու Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը տեղափոխվեց Ֆրանսիական ՊՍԺ։ Այս մասին հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ պաշտոնական կայքի տեղեկությունների՝ Բուֆֆոնը փարիզում կմնա 1-2 տարի։
Պայմանագրի այլ մանրամասներ կհայտարարվի առաջիկայում։
Հավելենք նաև, որ մասնագետների մեծ մասը նշում է, որ Բուֆֆոնի ՊՍԺ տեղափոխության հիմնական պատճառը Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթելն է։