Բրիտանիայում 2 մարդ է հայտնաբերվել անհայտ նյութով թունավորման ախտանիշով
Բրիտանական Ուլտշիր կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ Էյսբերի քաղաքում երկու մարդ է հայտնաբերվել՝ անհայտ նյութով թունավորման ախտանիշներով:
Այժմ նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք Սոլսբերիի քաղաքային հիվանդանոցում են: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, երկու տուժածներն էլ թունավորվել են, սակայն նրանց դեռևս չի հաջողվել պարզել թունավորման աղբյուր հանդիսացող նյութի բաղադրությունը:
Էյսբերի քաղաքն ընդամենը 11 կիլոմետր է հեռու Սոլսբերիից, որտեղ այս տարվա մարտ ամսին թունավորվել էին նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալը և նրա աղջիկը: