Աշխարհի 4 ուժեղագույն հավաքականներից 1-ինն արդեն հայտնի է․ Ֆրանսիա-Ուրուգվայ՝ 2-0 (տեսանյութ)
ԱԱ 2018-ի շրջանակներում քիչ առաջ ավարտվեց առաջին հանդիպումը։ Իրար հետ մրցեցին Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսում ակտիվ էին ուրուգվայցիները, սակայն խաղակեսի վերջնամասում ֆրանսիացիները կարողացան հաշիվը բացել։
Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը գլխի հարվածով բացեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Ֆրանսիացիներն ավելի վստահ տեսք ունեցան։ 61-րդ րոպեին Ուրուգվայի հավաքականի դարպասապահի անվստահ խաղի արդյունքում Անտուան Գրիզմանը հաշիվը կրկնապատկեց։
Հավելենք նաև, որ հանդիպմանը չմասնակցեց Էդիսոն Կավանին, ով վնասվածք էր ստացել Պորտուգալիայի հետ հանդիպման ժամանակ։
Ուրուգվայ 0-2 Ֆրանսիա:
Գոլեր․ 40․ Ռ․ Վարան, 61․ Ա․ Գրիզման: