Ահա և վերջ. Հանրապետական վերջին մոհիկանը դարձավ հպարտ և երջանիկ. Արարատի մարզպետն ընդունել է ՀՀԿ տատիկին
Արարատի նորանշանակ մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀԿ հայտնի տատիկի լուսանկարը՝ իր աշխատասենյակում և գրառել. «պաշտոնական այցով ինձ մոտ էր»...
Արձագանքելով լուսանկարին՝ ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել.
«Ահա և վերջ։ Հանրապետական վերջին մոհիկանը դարձավ հպարտ և երջանիկ...
Հ.Գ. Սպասում եմ լուրջ վերլուծականների որոշ զլմների կողմից, որոնք տատիի այս նկարը անպայման կկապեն ռուսական ռազմաբազայի, եվրոպական համաձայնագրի և Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի հետ...»,-գրել է Աշոտյանը և հորդորել «հումորազուրկ» գրառումներ չկատարել: