Մայր Աթոռում պահվող Սուրբ Գեղարդը չի վաճառվել ու չի վնասվել. հոգևորականի պարզաբանումը՝ ցուցարարներին (տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հովիվ Վահան քահանա Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուրերն այն մասին, թե Սուրբ Գեղարդը վաճառվել կամ վնասվել է: Նա մասնավորապես գրել է.
«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։
Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»։
Վահան քահանա Միքայելյանն այս գրառումը կատարել է այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Նրանք նաև պնդել են, որ Գեղարդը վաճառվել է: Նրանց մտահոգությունը ցրելու համար Արշակ Սրբազանը պատասխանել է, թե այն ոչ թե վաճառվել է, այլ մի փոքրիկ կտոր դրանից կտրել են:
«Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»,-ասել է Արշակ Սրբազանը: Հենց այս միջադեպին ու հայտարարություններին էլ արձագանքել է Վահան քահանա Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.