ՀՀ գյուղնախարարն ու տեղակալն Արցախում հանդիպել են Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: