Սպիտակ արջը կանխատեսել է, որ Ռուսաստանը կհաղթի Խորվաթիային
Մի քանի օրից Ռուսաստանի ազգային հավաքականը կանցկացնի իր հերթական հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ՝ Աշխարհի առաջնության ¼ եզրափակչի շրջանակներում։ Այս առիթով Ռուսաստանի մի շարք կենդանաբանական այգիներում մարդիկ ականատեսն են կենդանիների գուշակություններին։
Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն, Կրասնոյարսկի երկրամասի կենդանաբանական այգում բնակվող Ավրորա սպիտակ արջը կանխատեսել է, որ Ռուսաստանը կհաղթի Խորվաթիային։
Կենդանու առաջ դրել են 2 ձմերուկ, որոնց վրա եղել է Ռուսաստանի ու Խորվաթիայի դրոշները, և կենդանին ընտրել է Ռուսաստանի դրոշով ձմերուկը։
Հավելենք նաև, որ հանդիպումը կկայանա հուլիսի 7ին Սոչիում։