Թուրինում արդեն հիմա վաճառվում են Ռոնալդուի մարզաշապիկներ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային պատմությունը կարծես թե մտնում է փակուղի։ Եվրոպական հեղինակավոր սպորտային պարբերականները բաժանվել են 2 մասի։ Մի հատվածը գրում է, որ Ռոնալդուն արդեն «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է, իսկ մյուս կեսն էլ գրում է՝ սա սուտ է և չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես հայտնում է իսպանական MARCA պարբերականը, Թուրինում արդեն հիմա վաճառվում են «Յուվենթուսի» մարզաշապիկներ, որոնց վրա «Ռոնալդու» է գրված։
Իսպանական պարբերականը հրապարակել է լուսանկար։
Հավելենք նաև, որ պորտուգալացին դեռ ոչ մի հայտարարություն չի արել, սակայն հստակ երևում է, որ պորտուգալացու լռությունը կապված է իսպանական թիմի վերջնական պատասխանի հետ։ Եթե նրանք ապահովեն Ռոնալդուի նշած պայմանները, ապա նա կմնա Մադրիդում։