Ուզում եմ ծանոթանալ նախագահ Լուկաշենկոյի հետ. Մարադոնա
Արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան հաստատել է, որ հուլիսի 16-ին՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման հաջորդ օրը, կմեկնի Բելառուս: Լեգենդար ֆուտբոլիստն ուզում է անցնել իր նոր պարտականություններին:
Դրանից բացի, Մարադոնան հայտարարել է, որ ուզում է ծանոթանալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Մենք ձեզ հետ կհանդիպենք հուլիսի 16-ին: Ուզում եմ ծանոթանալ նախագահ Լուկաշենկոյի հետ ու սկսել աշխատել Բելառուսում»,- ասել է Դիեգո Մարադոնան:
Արգենտինացու մտադրության մասին հաստատել է «Դինամո»-ի մամուլի քարտուղար Օլգա Խիժենկովան: