Մխիթարյանի ֆանտաստիկ գոլը՝ մարզումների ժամանակ (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի հետ սկսել է նախապատրաստությունը: Մարզման ժամանակ նա ֆանտաստիկ գոլ է խփել` դարպասի կողքից: Գոլի տեսանյութը հրապարակվել է Մխիթարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ սա «Արսենալի» առաջին մարզումն է՝ նորանշանակ մարզիչ Ունայ Էմերիի գլխավորությամբ: