«Ասում են ձեր կառավարությունն ա ուզել, որ սենց լինի. ուզել ա՝ թող գա, էս հարցը լուծի». Լարսի անցակետում վարորդները գերի են ընկել (տեսանյութ)
Լարսի անցակետում կուտակումներ են․ հայ վարորդներին օրեր շարունակ թույլ չեն տալիս անցնել սահմանը։ Վարորդները բողոքում են, որ գերի են ընկել։
«Ասում ենք՝ էս ի՞նչ եք անում, էս հարցը լուծեք, ասում են՝ ձեր կառավարությունն ա ուզել, որ էս ամեն ինչը սենց լինի, հիմա ուզել ա կառավարությունը, թող գա, էս հարցը լուծի, ոչ մի ավտո բաց չեն թողնում»,- ասում են նյարդայնացած ու քաշքշուկներից հոգնած վարորդները` հավելելով, որ ամեն օրվա համար վճարում են, մինչդեռ վրացական համարներով ավտոմեքենաներն իրենցից ուշ գալիս են ու անցնում, քանի որ նրանց երկրի հետ կապված մաքսակետերում խնդիրներ չկան:
Մանրամասները՝ տեսանյութում.