Սահմռկեցուցիչ դեպք՝ Դելիում․ տանը հայտնաբերվել է ընտանիքի 11 անդամի դիերը․ նրանք զբաղվել են կախարդանքով
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի տներից մեկում հայտնաբերվել են ընտանիքի 11 անդամի դիերը: Նրանք բոլորը, բացի ծեր կնոջից, կախված են եղել՝ ձեռքերը և աչքերը կապված:
Դեռ հայտնի չէ սպանության դրդապատճառը, ոստիկանությունը որևէ վարկած դեռևս առաջ չի քաշել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընտանիքը կախարդանքով է զբաղված եղել: Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է, որ նրանց տանը ձեռագրեր են հայտնաբերվել՝ ծեսի վերաբերյալ գրառումներով, և հնարավոր է, որ իրականացված ծեսի մաս է կազմել նաև նրանց ինքնասպանությունը կամ զոհաբերությունը:
Տեղի ունեցածի մասին տեղեկություններ ստանալու համար ոստիկանությունը քննում է հարևաններին: Ընտանիքը Դելի է տեղափոխվել 20 տարի առաջ, նրանք զբաղվում էին առևտրով, իրենց առանձնատան առաջին հարկում խանութ ունեին: Նրանց մարմինները հայտնաբերել է հարևանը, ով եկել էր խանութից գնումներ կատարելու: