Կրթության նախարարը Հայկ Դեմոյանի հետ չի հանդիպի, բայց եթե նա ընտրվի տնօրեն՝ այդ փաստի հետ հաշվի կնստի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հանդիպել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Այդ մասին նա ևս մեկ անգամ հայտարարեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես առիթ ունեցել եմ ասելու, այդ նամակից հետո էլ իմ համոզման մեջ ավելի եմ հաստատվել, որ ես նրա հետ հանդիպումից հետո ավելորդ ժամանակ կծախսեի, որը կարող եմ ծախսել օպերատիվ հարցեր լուծելու համար: Ես չեմ հանդիպի նրա հետ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Ամեն դեպքում նախարարը կհանդուրժի Հայկ Դեմոյանին, եթե նա վերընտրվի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում։
Համենայնդեպս, պատսախանելով լրագրողների հարցին` նա ասաց․ «Եթե ընտրությունը լինի, և Հայկ Դեմոյանն ընտրվի տնօրեն, պետք է այդ ընտրության հետ հաշվի նստել»: