«ՀԺ». Աղվան Հովսեփյանն ուզում է կուսակցություն բացել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀԺ-ի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել եւ այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ:
Ինչպես հայտնում են ՀԺ-ի աղբյուրները, Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա:
Ֆինանսական մասով էլ հույսը դրել է այլեւս նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է սույն միության միջոցառումները: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է որեւէ ձեւով առնչություն ունենալ նոր ձեւավորվելիք ուժի հետ ու հստակ հայտարարել է՝ իմ հետ գործ չունեք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում