Սփյուռքահայերն իրենց զորակցությունն են հայտնում Դոն Պիպոյին՝ լիահույս, որ նա շուտով ազատության մեջ կլինի (տեսանյութ)
Մենք՝ Սփյուռքում բնակվող մի խումբ հայեր, մեր զորակցությունն ենք հայտնում գործարար-բարերար Արթուր Ասատրյանին և նրա ընտանիքին: Որպես մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են Արթուր Ասատրյանին և ականատեսն են եղել նրա ազգանվեր գործունեությանը՝ արվեստի, մշակույթի կրթության և սպորտի ոլորտում ունեցած ներդրումներին, մեծ ցավ ապրեցինք՝ լսելով նրա ձերբակալության լուրը:
Արթուր Ասատրյանը ցավոք, ձերբակալվեց իր դեմ նախապատրաստված մահափորձը կանխելու և ինքնապաշտպանություն ցուցաբերելու մեղադրանքով: Մենք, անշուշտ վստահ ենք, որ Նոր Հայաստանում արդարությունն ու օրինականությունն անպայման հաղթելու են և լիահույս ենք, որ մեր հարգելի ընկերը մոտ ապագայում կլինի ազատության մեջ և կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
Լուսանկարներ՝ կապված Արթուր Ասատրյանի գործունեության հետ.