Ավտովթար Շիրակի մարզում. կա զոհ. shamshyan.com (տեսանյութ, լուսանկարներ)
Այս գիշեր Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթարի հետևանքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված Գյումրիի բնակիչ՝ 83-ամյա Ռաֆիկ Եգանյանը։
Պարզել է, որ ավտոմեքենան վարել է Ռ. Եգանյանը, և նրա հետ հիվանդանոց են տեղափոխվել համաքաղաքացիներ՝ 58-ամյա Ջեմմա Կարապետյանը և 37-ամյա Նաիրա Կարապետյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 CV 839 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր - Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 7 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել էր ձորում։
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն։