Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ը, մարդատար ГАЗель-ը, 06-ն ու Range Rover-ը. shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Range Rover մակնիշի 03 ԼԼ 088 համարանիշի, Ford Transit մակնիշի 35 ՏZ 404 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 TA 121 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 35 RA 741 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը: