Արգենտինայի հավաքականի մարզիչը կհեռանա թիմից
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի մարզչի Խորխե Սամպաոլին չի շարունակի աշխատանքը «ալբիսելեստայի» հետ:
Պաշտոնական հաստատում դեռեւս չկա: Սամպաոլին նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Սամպաոլին աշխարհի կրկնակի չեմպիոններին մարզում է 2017 թվականի հուլիսից:
Արգենտինայի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախ մեծ դժվարությամբ դուրս եկավ խմբից` գրավելով երկրորդ տեղը: Իսկ ահա 1/8 եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց Ֆրանսիային: