«Մենք ենք տերը մեր հանքի»․ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները վարչապետից պահանջում են բացել հանքի ճանապարհը (ֆոտո, վիդեո)
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները և Վայոց ձորի Գնդեվազ, Ջերմուկ, Սարավան և Գոռակ համայնքների բնակիչները վարչապետին հորդորում են բացել դեպի հանք տանող ճանապարհը։
Նրանք իրենց խնդրով եկել էին կառավարություն, որտեղ հանդես եկան կոչերով և վարչապետին ուղղված նամակներ փոխանցեցին։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարեց, որ իրենց պահանջը ո՛չ թե կառավարության աշխատանքին խանգարելն է, այլ ուղղակի ուզում են, որ ճանապարհները բացվեն, և վերականգնվի օրինականությունը։
«1 ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ դեպի հանք տանող ճանապարհները փակվում են՝ 1 անգամ 5 օրով, և հիմա արդեն 10 օր է՝ աշխատանք չի իրականացվում»,-ասաց Ալոյանը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր հանքի», որը նաև գրել էին պաստառներին, ինչպես նաև կային պաստառներ՝ «Ամուլսարի աշխատողները լավագույն բնապահպաններն են» և այլ լոզունգներով։
Մանրամասները՝ տեսանյութում