Հիանալի է, որ ուժեղ հավաքականները պարտվում ու տուն են գնում. Մոուրինյու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչ է իրեն դուր գալիս և ինչ դուր չի գալիս 2018թ. Աշխարհի առաջնությունում:
«Ինձ մի բան դուր չի գալիս՝ խաղացողների և մարզիչների վերաբերմունքը տեսակրկնությունների համակարգին: Նրանք պետք է հարգեն և՛ դաշտի մրցավարին, և՛ տեսասրահի ռեֆերիին: Յուրաքանչյուրը, ով պահանջում է վերստուգել գլխավոր մրցավարի որոշումը, պետք է դեղին քարտ ստանա: Ինձ միայն այդ պահն է նյարդայնացնում:
Այն, որ ուժեղ թիմերը պարտվում ու տուն են գնում, հիանալի է: Դա ցույց է տալիս, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Հավաքականները չպետք է կախված լինեն մեծ աստղերից»,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է Russia Today-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքում: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հուլիսի 15-ին: