Կարապի լճում թեժ էր. Իսպանիայի երկրպագուի անզուսպ արցունքներն ու հաղթանակը ջրում տոնողները (տեսանյութ)
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Իգնաշևիչը, այնուհետև 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ձյուբան։
Գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի սառնասիրտ էին մրցաշարը հյուրընկալող երկրի հավաքականի ֆուտբոլիստները։
Նախ իսպանացիների կազմում վրիպեց Կոկեն, այնուհետև թիմակցի սխալը կրկնեց Ասպասը։ Այսպիսով 11 մետրանոց հարվածաշարում իսպանացիները 3։4 հաշվով զիջեցին ռուսներին և լքեցին մրցաշարը։
Երևանի Կարապի լիճը կրկին մարդաշատ էր, երկրպագուների զգացողությունները՝ հակասող. Իսպանիայի հավաքականի արտասվող երկրպագուներից, մինչև լճում հաղթանակը տոնողներ։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում.