7 գնդակ, ֆանտաստիկ խաղ․ Ֆրանսիան հաղթեց․ Ֆրանսիա-Արգենտինա՝ 4-3
Այսօր ԱԱ 2018-ի շրջանակներում սկսվեց 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը։
Արգենտինացիները մրցեցին Ֆրանսիայի ընտրանու հետ։ Կայացավ ֆանտաստիկ հանդիպում։
Խփվեց 7 գնդակ։
Հանդիպման 13-րդ րոպեին ֆրանսիացիները վաստակեցին 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։
Առաջին խաղակեսի վերջում ու երկրորդ խաղակեսի սկզբում արգենտինացիները խփեցին 2 գնդակ ու հաշվի մեջ առաջ անցավ։ Աչքի ընկան համապատասխանաբար Անխել Դի Մարիան ու Գաբրիել Մերկադոն։
57-րդ րոպեին Բենիամին Պավարդը խփեց գեղեցիկ գնդակ ու հաշիվը հավասարվեց։ 64 և 68-րդ րոպեներին Կիլիան Մբապպեն 2 հրաշալի գնդակ խփեց ու առաջ մղեց Ֆրանսիային։
90-րդ րոպեին Ագուերոն խփեց գնդակ ու հույսեր տվեց Արգենտինայի ընտրանուն, սակայն նրանք չկարողացան հաղթել։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ու ձեռք բերեց 1/4 եզրափակչի ուղեգիր։
Ֆրանսիա 4-3 Արգենտինա:
Գոլեր․-13 Ա․ Գրիզման, 41 Ա․ Դի Մարիա, 48 Գ․ Մերկադո, 57 Բ․ Պավարդ, 64,68 Կ․ Մբապպե, 90 Ս․ Ագուերո: