Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը․ նա պատրա՞ստ է ճանաչել Ղրիմը, որպես Ռուսաստանի մաս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում, որ կարող է ճանաչել Ղրիմը, որպես Ռուսաստանի մաս։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Նյու Ջերսիում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա կընդունի Ղրիմը, որպես Ռուսաստանի Դաշնության մաս, Թրամփը պատասխանել է․ «կտեսնենք»։ Պատասխանից հետո Թրամփը ընդգծել է, որ Ղրիմի Ուկրաինայի կազմից անջատվելու մեղավորը իր նախորդ նախագահ Բարաք Օբաման է եղել։
Ընդգծենք նաև, որ G 7-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ընթրիքի ժամանակ Թրամփը նշել էր, որ Ղրիմը ռուսական տարածք է, քանի որ այնտեղ բոլորը խոսում են մեկ լեզվով՝ ռուսերենով։