Բացառիկ հարցազրույց. աղմկահարույց բացահայտումներ՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդու ձեռքով կատարված սպանությունից (տեսանյութ)
NEWSPRESS.am-ն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և Էջմիածնի բնակիչ Մհեր Պողոսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդը, մեզ հետ զրույցում պատմել էր, որ իր հայրը փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն՝ «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին: Դա Հրանտ Գրիգորյանի սրտով չի եղել. կրակել է հոր վրա և սպանել նրան:
Մեր թղթակիցը զրուցել է նաև հենց Նորիկ Կարապետյանի հետ և պարզել, որ Հրանտ Գրիգորյանը Մհեր Պողոսյանին վաղուց է ցանկացել իր ճանապարհից հեռացնել, պարզապես իր հետ կապված դեպքն առիթ է եղել, և սպանությունը տեղի է ունեցել իր աչքի առաջ: Նորիկ Կարապետյանը, սպանության հետ կապված, հայտնել է նաև այլ մանրամասներ, որոնք ներկայացնում ենք տեսանյութում: