Ադրբեջանցիների հերթական զավեշտալի հայտարարությունը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրվա նիստին ադրբեջանցիների կատարած հերթական զավեշտալի հայտարարությանը.
«ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելութ ենք ունեցել ես եւ Նաիրա Զոհրաբյանը՝ վեհաժողովին ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։