Լավ էր, չէ՞, Արսեն, ընտանիքդ քեզ ուրախ դիմավորեց, իսկ իմ կինն ամեն օր լացում է. պատվաստումից մահացած երեխայի հոր ուղերձը՝ նախարարին (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութի միջոցով ուղերձ է հղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նա խոսել է վեցավալենտ պատվաստման մասին և նշել, որ դրանք վտանգավոր են՝ ընդհանրապես: Օգտատերը նշում է, որ հասկանում է պատվաստման կարևորությունը, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ պատվաստման համար հարկավոր է ճիշտ մոտեցում, ինչը չի պահպանվում, և որի հետևանքով իր փոքրիկը մահացել է:
Ի դեպ, NEWSPRESS.am-ն իր կողմից զգուշացնում է բոլոր ծնողներին, որ պատվաստումից առաջ բուժաշխատողը պետք է պարտադիր այն փորձարկի՝ համոզվելու համար, թե արդյո՞ք դեղորայքը ներարկելու դեպքում բացասական ազդեցություններ չեն լինի:
Մանրամասները տեսանյութում.