Պատմության 2-րդ ամենաերկար պաշտոնավարած դատավորը կանցնի թոշակի
81-ամյա Էնթոնի Քենեդին, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների գերագույն դատարանի անդամ է, հայտարարել է, որ պատրաստվում է թոշակի անցնել:
Այդ մասին խոսակցությունները դեռ նախորդ տարվանից էին սկսվել, քանի որ նրա հեռանալը նշանակում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր թեկնածուին առաջադրել գերագույն դատարանի անդամի պաշտոնում:
Քենեդին այդ պաշտոնում նշանակվել էր Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք և շուրջ 30 տարի պաշտոնավարել: Քենեդին կպաշտոնավարի մինչև հուլիսի 31-ը և այդ կերպ պատմության մեջ կմնա որպես երկրորդ ամենաերկար պաշտոնավարած դատավորը Ռութ Բենդեր Գինսբուրգից հետո, ով այժմ 85 տարեկան է:
Դատավոր Քենեդին իր լիազորությունները դադարեցնելու մասին պաշտոնական նամակով հայտնել է նաագահ Թրամփին, որտեղ գրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել շուրջ 43 տարի ծառայել իր երկրին, որից 30-ը՝ որպես գերագույն դատարանի դատավոր: