Միջադեպ Գերմանիա vs Հս․ Կորեա հանդիպումից հետո․ թիրախում Հենրիխ Մխիթարյանի թիմակիցն է
Երեկ ամբողջ ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ էր. Գերմանիայի ահեղ հավաքականը դուրս մնաց Աշխարհի առաջնության խմբային փուլից։ Սրա հետ մեկտեղ գերմանացիները վերջին հանդիպմանը 2-0 հաշվով պարտվեցին Հյուսիսային Կորեային։
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, հանդիպումից հետո լեզվակռիվ է սկսվել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլի ու երկրպագուի միջև։ Լեզվակռվին խառնվել են նաև հավաքականի այլ ֆուտբոլիստներ։
Հարկ է նկատել, որ մինչ առաջնության մեկնարկը գերմանացի երկրպագուները քննադատում էի Օզիլինին ու նշում, որ նրա խաղը հավաքականում այդքան էլ չի տպավորում։