Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը լրագրող Անի Գևորգյանին չի ապտակել. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նայել է ֆոտոլրագրող Անի Գևորգյանի տրամադրած տեսանյութը և չի տեսել այնտեղ որևէ դրվագ, որտեղ Երևանի նորանշանակ ոստիկանապետը հարվածում է ֆոտոլրագրողին:
Օսիպյանն այս մասին այսօր հայտարարեց լրագրողներին:
«Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը լրագրող Անի Գևորգյանին չի ապտակել; Անի Գևորգյանի կողմից տրամադրված տեսանյութը ես ուսումնասիրել եմ և տեսանյութում չկա որևէ դրվագ, որտեղ Արտակ Պողոսյանը ապտակում է, ընդհանրապես Արտակ Պողոսյանը չի ապտակել: Այդ մասով նախկինում ՀՔԾ-ն վարույթ է հարուցել, դատարանում գործը կարճվել է»,- ասաց Վալերի Օսիպյանը: