Ժաննա Գալստյանը սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան. Հայկ Խանումյան (տեսանյութ)
Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պարզաբանում է ներկայացրել լիագումար նիստում իր և «Ժողովրդեավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսաուղերձ, որտեղ ներողություն է հայցում ԱԺ պատգամավորներից և մյուս ներկաներից, և միևնույ ժամանակ նշել, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքը և սեռական բնույթի բառեր հնչեցնելը նորություն չէ.
«Հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, այդ թվում՝ իմ մասնակցությամբ: Քննարկվում էր 2017թ.-ի բյուջեի կատարողականը: Ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը: Ես դեմ եմ քվեարկել կատարողականին: Նորմալ է, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկած ուժը խոսում է նախագահի հրաժարականի մասին, որովհետեւ նա այդ կառավարության ղեկավարն է, բյուջեի կատարողականի անմիջական պատասխանատուն:
Սա վրդովմունք է առաջացրել ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի («Ժողովրդավարություն» խմբակցություն) մոտ, ով սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան»:
Նա նշել է, որ ներողություն է խնդրել ԱԺ դահլիճում գտնվողներից, բայց հավելել, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքն առաջին անգամ չէ, դա նրա մոտ սովորություն է, իսկ ինքը պարզապես պատասխանել է պատգամավորին: