«Եկեք առաջ չընկնեմ, դեռևս Նազիկ Ամիրյանը կասկածյալի կարգավիճակ ունի». ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չգիտի, թե ինչ ընթացք կունենա Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ձերբակալությունը: Համենայնդեպս նա լրագրողների հետ զրույցում խուսափեց որևէ կոնկրետ հայտարարություն անել այդ առնչությամբ: Հարցին, թե արդյո՞ք Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան, ՀՔԾ պետը պատասխանեց.
«Եկեք առաջ չընկնեմ, դեռևս Նազիկ Ամիրյանը կասկածյալի կարգավիճակ ունի, 72 ժամվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը հունիսի 27-ին անձամբ է ներկայացել նախաքննական մարմին: Նա կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք բերելու մեջ:
Նախաքննությունը շարունակվում է: