Ազգային ժողովի կայքը ադրբեջանական հաքերների կողմից ենթարկվել է հարձակման
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, սակայն այժմ թերությունները վերացվել են։
«Հարգելի Գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ հունիսի 26-ին ադրբեջանական հաքերների կողմից ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում կատարել փոփոխություն, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։
Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության ապահովումը»,- գրել է Արսեն Բաբայանը։