Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հադրութում ու Ստեփանակերտում

Այս թեմայով
- Ադրբեջանի նետած մարտահրավերը
- Երկու երկրաշարժ՝ Քարվաճառից 6 կմ դեպի արևելք
- Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ ակտիվ և լայնամաշտաբ պատերազմական գործողությունների
- Հեղափոխության միակության, եզակիության փառաբանման գայթակղություններն արդեն ռեալ վտանգներ է բերում...
Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: