Մեսսիի հավաքականի մրցակիցը մրցաշարի ֆավորիտներից է
Երեկ ամբողջ ֆուտբոլային աշխարհը հետևում էր Արգենտինա vs Նիգերիա հանդիպմանը։ Ամբողջ հանդիպումը լարված անցավ, սակայն արգենտինացիները կարողացան 2-1 հաշվով հաղթել ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։
Խմբում առաջին տեղը զբաղեցրեց Խորվաթիայի հավաքականը։ Արդեն հայտնի է, թե հաջորդ փուլում ում հետ է մրցելու Արգենտինայի հավաքականը։
Մեսսիի ու իր թիմակիցների մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը, ով չնայած առայժմ դժգույն ֆուտբոլ է ցուցադրում, այնուամենայնիվ, համարվում է առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը։