Ինչ ա՞, ես փորձադաշտ եմ․ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վիրահատված կինը խնդիրներ ունի․ նախարար Թորոսյանը մերժել է, վարչապետը՝ չի արձագանքել (տեսանյութ)
36-ամյա Լիանա Աբրահամյանն ապրում է Երևանում։ Արդեն 3 տարի առողջական խնդիրներ ունի։ Ծանր կյանքի ու սոցիալական խնդիրների հետևանքով ողնաշարին ճողվածք է առաջացել, որի վիահատությունից հետո վիճակն էլ ավելի է բարդացել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Լիանան պատմեց, որ «Գրիգոր Lուսավորիչ» հիվանդանոցում վիրահատվել է, որից հետո նոր վիրահատության կարիք է առաջացել։ Նա կրկին վիրահատվել է, բայց խնդիրը չի լուծվել։ Կասկածներ ունի, որ խնդիրներն առաջացել են սխալ վիրահատության հետևանքով։
Այժմ, եթե նա 6 ամսվա ընթացքում նոր վիրահատության չենթարկվի, արդեն արտերկրում, ապա հնարավոր է՝ զրկվի քայլելու հնարավորությունից։ Սակայն միայնակ մայրը, ում խնամքին 14-ամյա երեխան է, ապրում է վարձով և հազիվ գոյատևում փոքր եկամտով. արտերկրում վիրահատվելու մասին երազել անգամ չի կարող, քանի որ դրա համար մեծ գումարներ են հարկավոր։
Նա այս հարցով աջակցություն է խնդրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, ով մերժել է նրան, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առողջությունը կորցրած կնոջն արդեն մեկ ամիս է՝ ոչ մի պատասխան չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում