Ի՞նչ է առաջարկել Իտալիայի կառավարությունը եվրոպական երկրներին
Իտալիայի նոր կառավարությունը եվրոպական երկրներին առաջարկել է հրաժարվել Դուբլինյան համաձայնությունից, որը կարգավորում էր Եվրոպայում փախստականների շարժը:
«Եթե չլուծենք ներգաղթյալների խնդիրը, ապա Շենգենյան վիզան, որը հնարավորություն է տալիս մարդկանց ազատ տեղաշարժվել Եվրոպական երկրների տարածքով, կարող է վտանգի տակ դրվել»,-ասել է Իտալիայի կառավարության ղեկավար Ջուզեպպե Կոնտեն:
Դուբլինյան համաձայնագրի համաձայն՝ որ երկիր առաջին անգամ ոտք է դրել ներգաղթյալը, հենց այդ երկիրն էլ պիտի դիտարկի նրան ապաստան տալ, թե ոչ: Միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնելու համար Եվրոպական 16 երկրի ներկայացուցիչներ հավաքվել են Բրյուսելում, նախքան բուն Եվրոպական գագաթնաժողովի բացումը: