Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին
Հասարակություն

«Նկարիր, ուղարկիր վարչապետին, թող տեսնի՝ հիվանդներին ի՞նչ պայմաններում ենք տեղափոխում»․ հերթական խայտառակությունն Արտաշատում

Ասել, թե Հայաստանում առողջապահության ոլորտում բացեր կան, նշանակում է՝ ոչինչ չասել։ Շատ դեպքերում բացթողումների ու խախտումների թիրախում մայրաքաղաքն է, սակայն, մյուս կողմից, առավել մեծ խայտառակություն է տիրում մարզերում։ Բավական է մի փոքր հեռանալ մայրաքաղաքից ու պարզ կդառնա, թե ի՞նչ է կատարվում այդ տարածքներում։ Երեկ ֆեյսբուք սոցիալական կայքում գրառում էր կատարել ֆեյսբուքյան մի օգտատեր ու տեղադրել լուսանկար։

«Արտաշատի շտապօգնության մեքենան է։ Բժիշկը ասեց.- «Նկարիր, ուղարկիր վարչապետին։ Թող տեսնի՝ ի՞նչ պայմաններում ենք հիվանդին տեղափոխում»։

Հ.Գ. Կիսաբաց դուռը բժիշկն է պահում։ Օդորակիչի դեր է կատարում, որ մի քիչ հով լինի»,- գրել էր օգտատերը։

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Արտաշատ քաղաքի բնակչուհի Արփինե Բաբայանի հետ, ով վերոնշյալ հրապարակման հեղինակն է։ Նա մանրամասն ներկայացրեց ամբողջ ճշմարտությունը։

«Ամսի 23-ին մայրս տանը վայր ընկավ, ոտնաթաթը կոտրվեց երկու տեղից։ Զանգեցի շտապօգնություն ու հարցրեցի, թե արդյոք ունե՞ն ազատ մեքենա։ Նրանք ասացին, որ չունեն, երկու բրիգադ է, երկուսն էլ գնացել են կանչի։

Կես ժամ հետո նորից զանգեցի, սակայն դեռ բրիգադ չկար։ Ասացի, որ կանչը գրանցեն։ Ես զգուշացրեցի, որ տուժողը ծանրամարմին է ու տեղափոխելու խնդիր կլինի, եթե հնարավոր է բրիգադում տղամարդիկ լինեն։ Շտապօգնության աշխատակցուհին ինձ մերժեց՝ ասելով․ «Մենք տենց խումբ չունենք»։

20 րոպե հետո գալիս է բժշկուհին և բուժքույրը։ Ասացի, որ կարծես թե կոտրվածք է ու հարցրեցի, թե ո՞նց ենք տեղափոխելու։ Բուժքույրն ասաց․ «Էդ դուք պետք ա դրանով զբաղվեք։ Հարևաններին ասեք»։

Մեր մուտքում տղամարդ չկա։ Ես պետք է դրսից գտնեի պատահական մի հինգ տղամարդու, խնդրեի, որ գան օգնեն։ Բժիշկն ասաց՝ եթե դեպքը գիշերը լիներ, էդ դեպքում ում  էիք կանչելու, որ օգներ։

Մի խոսքով՝ վարորդն է գնում կողքի շենքի բանվորներին խնդրում, մի չորս հոգով մամային մի կերպ տեղափոխում ենք մեքենա, որ տեղափոխեն հիվանդանոց։ Իսկ գնալիս տոթ էր, օդ չկար շնչելու։

Այսօր արդեն տուն բերելուց այլ բրիգադ է գալիս։ Էլի տեղափոխելու խնդիր։ Այսօրվա բժիշկը շտապօգնության ավտոմեքենայի դուռը կիսաբաց պահել էր, որպեսզի քամի լինի ու շնչելու օդ։ Շտապօգնության ավտոմեքենան ահավոր անմխիթար վիճակում էր։ Բժիշկն ինքը կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Նկարի, ուղարկի վարչապետին։ Թող տեսնի՝ հիվանդներին ի՞նչ պայմաններում ենք տեղափոխում»։

Դրան զուգահեռ պարզվեց, որ ԱԻՆ-ի անձնակազմը, ըստ բժշկուհու խոսքերի, հրաժարվում է համագործակցել շտապօգնության հետ, և ասել են․ «Նման դեպքերում մեզ չդիմեք»։ Մենք ապրում ենք երկրորդ հարկում ու հարևան ընտանիքի անդամներին եմ խնդրել, որպեսզի մի քանի տղաներով գան մեր բակ, մորս բարձրացնելու համար»,- պատմեց Բաբայանը։

Հավելենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում մարդիկ բողոքում են շտապօգնության ծառայության կատարած աշխատանքից, ինչպես նաև մեքենաների անմխիթար վիճակից։