Հայտնի է Արմավիրի քաղաքապետի Ժ/պ-ի անունը. վարչապետի որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել.
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: