Ամռան առաջին հզոր տրանսֆերը կայացավ․ Ռաջա Նայնգոլանը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ
Չնայած նրան, որ ամբողջ աշխարհը կենտրոնացած է աշխարհի առաջնության վրա, այնուամենայնիվ, Իտալիայում կարծես թե սկսվել է տրանսֆերային շուկայի ակտիվությունը։
Արդեն այսօր իտալական «Ինտերը» պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ ու նշեց, որ Ռաջա Նայնգոլանը «Ինտերի» ֆուտբոլիստ է։ Ընդգծենք, որ բելգիացի Նայնգոլանը չմեկնեց Ռուսաստան, քանի որ մարզչական շտաբը որոշեց, որ Ռաջան պետք չէ։ Մյուս կողմից էլ մասնագետները նշում են, որ առաջիկա խաղերի ընթացքում կզգացվի Նայնգոլանի կարիքը։
Հավելենք նաև, որ 30-ամյա բելգիացու համար «Ինտերը» կվճարի 29 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։