Կրակոցներ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում․ կա տուժած
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին։ Դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ արձակված կրակահերթի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է ու հոսպիտալացվել։
Այլ տուժածների մասին առայժմ լուրեր չկան։
Տեղի ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցները՝ պարզելու համար կրակահերթն իրականացնող անձի ինքնությունը։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։