Մուհամեդ Սալահն Աշխարհի առաջնությանը կանգնեց կոտրած տաշտակի առաջ․ Եգիպտոս-Սաուդյան Արաբիա՝ 1-2 (տեսանյութ)
Աշխարհի առաջնության A խմբում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։ Այս խմբում բաց էր մնում թերևս առաջին տեղի հարցը, որն էլ հեշտությամբ լուծեց Ուրուգվայի հավաքականը։
Խմբի մյուս հանդիպմանը մրցեցին Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան։ Որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ, այս հանդիպման ժամանակ արաբները կարողացան հաղթանակ պոեկել եգիպտացիներից։
Փաստացի, Ոսկե գնդակի համար պայքարող Սալահն ամբողջությամբ ձախողեց այս առաջնությունը՝ դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ իր հավաքականն այդպես էլ չվաստակեց ոչ մի միավոր։
Եգիպտոս-Սաուդյան Արաբիա՝ 1-2:
Գոլեր՝ 22-Մուհամեդ Սալահ, 46-Սալման Ալ Ֆարաջ, 90-Ալ Դավսարի: