Ռուսական սայլը կոտրվեց․ Ռուսաստանի հավաքականի խայտառակ խաղը․ Ռուսաստան- Ուրուգվայ՝ 0-3
Աշխարհի այս առաջնության ընթացքում իր յուրահատուկ խաղով տպավորում է Ռուսաստանի հավաքականը։ Արդեն հիմա մասնագետներից ոմանք նշում են, որ այս հավաքականը դեռ երկար կգնա այս առաջնությունում։ Մյուս կողմից էլ մի շարք մասնագետներ նշում են, որ Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները թույլ թիմեր են ու նրանց նկատմամբ հաղթանակը հրաշք չէ։
Այսօր ԱԱ-ի շրջանակներում մրցեցին Ուրուգվայի ու Ռուսաստանի հավաքականները։
Թիմերը պայքարում էին առաջին հորիզոնականի համար։ Ասել, որ Ռուսաստանի հավաքականը վատ խաղաց, կնշանակի ոչինչ չասել։ Ուրուգվայցիներն ամբողջ հանդիպման ընթացքում թելադրեցին իրենց խաղը, խաղացին շատ հանգիստ ու վստահ։Իսկ ռուսների մոտ խուճապ էր, քանի որ իրենց դիմաց եգիպտացիների կամ արաբների նման թույլ հավաքական չէր։
Իսկ առջևի գծում Ռուսաստանի հավաքականը չկարողացավ ոչինչ անել։ Ընդգծենք նաև, որ ավելի խոշոր հաշվից ռուսներին փրկեցին Ուրուգվայի հավաքականի հարձակվողների՝ Կավանիի ու Սուարեսի վրիպումները։
Ռուսաստան-Ուրուգվայ՝ 0-3:
Գոլերը՝ 10․-Լուիս Սուարես, 23․ ինքնագոլ- Դենիս Չերիշև, 90․-Էդինսոն Կավանի: