Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց
Նորքի «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխվեց անձնական երաշխավորությամբ:
Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել, իսկ դատախազը չի առարկել, քանի որ երաշխավորել են «վստահություն վայելող երկու պատգամավոր»:
Նշենք, որ Շիրխանյանը 2 տարի 6 ամիս է գտնվում էր անազատության մեջ, իսկ նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ խմբակցության երկու պատգամավորներ՝ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը: