Ոստիկանությունը նախագահի եղբորը բերման է ենթարկել՝ ապօրինի զենք կրելու և ձեռք բերելու կասկածանքով (տեսանյութ)
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին (Սաշիկին) բերման են ենթարկում:
Լրատվամիջոցները մեկնաբանել են, թե Սարգսյանին բերման է ենթարկել ԱԱԾ-ն:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից:
«Նրան բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- ասաց Ահարոնյանը: