Հնարավոր է Էրդողանը կրկին ընտրվի
Նախօրեին Թուրքիայում նախագահի ընտրություններ էին: Ռեջեբ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նա նաև հայտարարել է Թուրքիայի նախագահի ընտրությունները ժողովրդավար անցկացնելու մասին, թեև արդեն հաստատված տեղեկություններ կան ընտրատեղամասում այլ կուսակցության ներկայացուցչի սպանության մասին։
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայի գործող նախագահը հավաքել է ընդհանուր ձայների կեսից ավելին. մոտ 30 տոկոս է հավաքել Մուհարրեմ Ինջեն։
Ընտրություններն անցել են ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքներով։