Աշխարհի գավաթ 2018. Առաջնության այսօրվա հանդիպումները
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում են խմբային փուլի վերջին տուրի խաղերը:
Այսօր պայքարի մեջ կմտնեն A, B խմբի բոլոր թիմերը: Երևանի ժամանակով 18:00-ին A խմբից միմյանց հետ կհանդիպեն Ուրուգվայի և Ռուսաստանի հավաքականները, նույն ժամին կկայանա նաև Սաուդյան Արաբիա-Եգիպտոս հանդիպումը։
B խմբից ժամը 22:00-ին կհանդիպեն Իսպանիայի և Մարոկկոյի, Պորտուգալիայի և Իրանի հավաքականները: