Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվեց մեքենա վարել
Սաուդյան Արաբիայում նախօրեից հանվել է կանանց մեքենա վարելու արգելանքները։ Այս մասին նշում են արևմտյան լրատվամիջոցները։
Նշենք, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որտեղ արգելված էր կանանց մեքենա վարել։
Կանայք մեքենա վարելու թույլատվության առաջին օրը նշել են հենց մեքենա վարելով։
Տարբեր կարծիքներ են հնչում, որ կանանց թույլատրել են նստել մեքենայի ղեկին, քանի որ դա ձեռնտու է իշխանություններին` թե՛ տնտեսական, թե՛ գովազդի առումով։
Կանանց մեքենա վարելուն առանձնապես կողմ չեն նաև տղամարդիկ. գտնում են, որ Սաուդյան Արաբիայի ճանապարհները նախատեսված չեն կանանց մեքենա վարելու համար և խոսում են մի շարք անհարմարություններից, որոնց կարող են կանայք հանդիպել մեքենա վարելու ժամանակ։