Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։