«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»․ Ֆրունզիկի աֆորիզմներից
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»:
«Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»:
«Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է»:
«Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին»:
«Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է»:
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»:
«Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում»:
«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա»: